Հոլանդացի մասնագետներն այլևս չեն աշխատի Բանանցում

hollander.banants

Հոլանդացի մասնագետները, ովքեր Ռայմոնդ Վերհեյենի գլխավորությամբ համակարգում էին Բանանցի մանկապատանեկան դպրոցի աշխատանքները, այլևս չեն աշխատի երևանյան ակումբում:

Այս մասին Totalfootball.am-ի թղթակցին հայտնեց պատանեկան թիմերի մարզիչ Խերտ Անդևվիլը:

Նա նշել է, որ սեպտեմբերի ութից ինքն էլ կհեռանա Բանանցին, իսկ մյուս մասնգաետներն արդեն վերադարձել էին Հոլանդիա.

“Մենք չէինք ստացել երեք ամսվա աշխատավարձ, իսկ Բանանցի նոր ղեկավորությունը լավ հայացքներ չունի ֆուտբոլի և ակադեմիայի ղեկավարման վերաբերյալ: Այդ պատճառով էլ հեռացա Բանանցից, ինչը նշանակում է, որ չեմ կարող մարզել Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը: Ես արդեն սկսել էի այդ աշխատանքը, քանի որ 2014-ին Չինաստանում կայանալու են պատանեկան օլիմպիական խաղեր”:

Հիշեցննեք, որ Հոլանդացի մի քանի մասնագետներ մեկ տարուց ավելի մարզում էին Բանանցի պատանի ֆուտբոլիստներին:

 

տեքստ՝ http://www.totalfootball.am

ProudEagles.com

 

 

Advertisements