Ժոլտ Հոռնյակ- Ես հավատում եմ «Բանանցի» հաջողություներին

Օգոստոսի 26-ին «Բանանց» ֆուտբոլային ակումբի նիստերի դահլիճում թիմի գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակն ու ֆուտբոլիստներ` Հովհաննես Հմաբարձումյանն ու Լյուբոշ Հանցելը մամլոս ասուլիսի մասնակցեցին, որի ընթացքում մարզիչն ու խաղացողները պատասխանեցին լրագրողների հարցերին և ներկայացրեցին իրենց մոտեցումները ընթացիկ մրցաշրջանին:pres.conf

Ժոլտ Հոռնյակ

 

Նոր թիմ է ստեղծվում, ես ինքս նոր մարդ եմ այս ակումբում: Եսցանկանում եմ խաղալ հարձակվողական ֆուտբոլ, ընտրում եմայնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր համապատասխանում են այդ խաղաոճին: Գիտեմ, որ դժվար աշխատանք է, առավելևսմ որ նախորդ մրցաշրջանում  «Բանանցը» անհաջող էր հանդես եկել: Բայց հաշվի առնելով ամեն ինչ ես չեմ խուսափում դժվարություններից ու խնդիրներից: Իմ խաղաոճը չի փոխվում, խաղալու ենք այնպիսի ֆուտբոլ, որը հաճելի լինի երկրպագուներիհամար, Ձեզ համար: Պետք է աշխատանքը դուր գա ոչ միայն ինձ, այլ նաև երկրպագուներին: Երեք շաբաթվա ընթացքում թիմիմոտ առաջընթաց է նկատվում ու սա ապացուցում է այն, որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք: Առաջնության անցած երեք տուրերի ընթացքում արդեն տեսել ենք, որ մրցաշրջանում հաջողության կարողն են հասնել համարյա բոլոր թիմերը: Բոլոր խաղերում էլ հավասար ու անզիջում պայքարն է առկա: Բայց թե վերջնական հաջողության կհասնի այն թիմը, որը կկարողանա ֆիզիկապես ու տակտիկապես լավ պատրաստ լինել բոլոր խաղերին:

 

«Բանանցն» այսօր լրիվ այլ թիմ է եթե համեմատենք նախորդ մրցաշրջանի հետ ու խաղային յուրաքանչյուր դիրքում մենք ունենք լավ ֆուտբոլիստներ: Կա նաև մրցակցություն ինչն ապահովելու է մեր հաջող ելույթները: Ես կոնկրետ իմ և թիմի առջև խնդիևր եմ դրել և հավատում եմ, որ ասյ մրցաշրջանում «Բանանցն» աչդեն արդյունքի հասնելու է:

 

Հովհաննես Համբարձումյան

Ներկայիս «Բանանցը» փորձում է խաղալ հարձակողական և միաժամանակ կոմբինացիոն ոճի ֆուտբոլ: Սա է հաջողության հասնելու նպատակը ինչպես նշեց թիմի գլխավոր մարզիչը: Բոլոր ֆուտբոլիստների առաջնային խնդիրն էլ կայանում է նրանում, որ յուրաքանչյուր խաղի սկզբից մինչև վերջ պայքարեն մեկ մարդու նման ու կատարեն մարզչական առաջադրանքները: Հուսով եմ մենք այսպես կկարողանանք վերականգնել թիմի սասանված հեղինակությունը:

 

Լյուբոշ Հանցել

Մինչև Հայաստան գալը ես այս երկրի մասին միայն գիտեի այն, որ Սլովակիայի հավաքականին հաղթել էին 4:0 հաշվով: Բնականաբար հիմա աստիճանաբար ավելի շատ բան եմ իմանում երկրի ու կոնկրետ ֆուտբոլի մաիշսին: «Բանանցում» ինձ շատ լավ ընդունել են և ես արդեն ընտանիքս էլ եմ տեղափոխել Հայաստան: Այժմ արդեն պետք է լավ մարզվել ու արդարացնել մեր երկրպագուների սպասելիքները: «Բանանցի» առջև բարձր առաջադրանք է դրված և մենք պետք է ամեն ինչ անենք նպատակին հասնելու համար:

 

ProudEagles.com

 

տեքստ ՝ «Բանանց» ՖԱ | Մամլո քարտուղարություն
Լուսանկարը՝ http://www.totalfootball.am
Advertisements