«Շիրակ» 2-1 «Բանանց». 3-րդ տուր

Հանդիպումը շատ հետաքրքիր սկիզբ ունեցավ ու կողմերը միանգամից ձեռնամուխ եղան գրոհների: Առաջին վտանգավոր պահը ստեղծեցին «Բանանցի» ֆուտբոլիստները: Բազմաքայլ կոմբինացիան եզրափակեց Նարեկ Դավթյանը, սակայն հարվածը աննշան շեղ ստացվեց: «Բանանցը» շատ վստահ էր անցկացնում հանդիպումը և համարյա առանց սխալների: Սակայն խաղի 12-րդ րոպեին քիչ էր մնացել մերոնք գնդակ ընդունեին սեփական դարպասը: Լյուբոշ Հանցելը կորցրեց կոորդինացիան, ինչից անմիջապես օգտվեց Սերժ Դեբլեն, բայց Արթուր Թորոյանը ժամանակին դուրս գալով դարպասից, անձնուրաց ցատկով ծածկեց գնդակը: Հետագայում կողմերը հավասար պայքար էին մղում: Դաշտի տերերը հաճախ դիմում էին հեռահար հարվածներին, սակայն Արթուր Թորոյանը շատ վստահ էր գործում:

 

9588850095_c99a2a8baf_z

Հանդիպման 32-րդ րոպեին «Բանանցի» գրոհը ձախ եզրոով ծառայեց նպատակին: Գագիկ Դաղբաշյանը ճեղքեց մրցակցի պաշտպանություւն և ներխուժեց «Շիրակի» տուգանային հրապարակ: Դարպասապահ Արթուր Հարությունյանը փորձեց կասեցնել գրոհը ու խախտեց կանոնները: Նշանակված 11 մետրանոց տուգանային հարվածը հստակ իրացրեց Կառլո Ստեֆանոն: Խաղի ընթացքը բնականաբար սրվեց: Սակայն մերոնք բավականին վստահ պաշտպանվում էին: Առաջին խաղակեսի ավարտից երեք րոպե առաջ «Շիրակն» այնուամենայնիվ հասավ իր նպատակին: Խճճված իրավիճակում Անդրանիկ Բարիկյանը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:

 

Երկրորդ խաղակեսում խաղն էլ ավելի լարվեց: Երկկողմանի գրոհները հաջորդում էին մեկը մյուսին ու խաղի 64-րդ րոպեին մրցավարը անհասկանալի պայմաններում 11 մետրանոց նշանակեց «Բանանցի» դարպասին, որը անկասկած քննարկման առարկա կդառնա  համապատասխան կոմիտեում: Անդրանիկ Բարիկյանը առաջ մղեց «Շիրակին»: Խաղի ավարտից տասը րոպե առաջ «Բանանցը» շատ լավ հնարավորություւն ուներ հաշիվը հավասարեցնելու համար: Էդգար Մալաքյանը աջ եզրից ճեղքեց դաշտի տերերի պաշտպանություն ու ճշգրիտ փոխանցում կատարեց հետ և Կառլո Ստեֆանոն մեկ հպումով հարվածեց դեպի դարպասը, բայց իր բարձրության վրա գտնվեց Արթուր Հարությունյանը: Խաղի  հետագա ընթացքում հաշիվը փոխել մեր ֆուտբոլիստներին չհաջողվեց: ԼԱվ խաղի պայմաններում «Բանանցը» կրեց ցավալի պարտություն:

 ProudEagles.com

տեքստ ՝ «Բանանց» ՖԱ |Մամլո քարտուղարություն
Լուսանկարը՝ http://www.totalfootball.am
Advertisements