Նորություններ առաջին խմբից

Առաջին խմբի առաջնության վեցերորդ տուրում մեր ակումբի թիմերը գործեցին արդյունավետ, բայց ի տարբերություն «Բանանց» -2-ի, որը «Միկա»-2-ի հետ խաղում անառիկ պահեց սեփական դարպասը, «Բանանց»՛-3-ը շատ թույլ խաղաց պաշտպանությունում:

liga1

«՛Բանանց» -2-ը սեփական հարկի տակ արդեն առաջին խաղակեսում վճռեց հանդիպման ելքը «Միկա»-2-ի հետ խաղում: Առաջին խաղակեսում մեր մոտագա ռեզերվը գերազանցեց մրցակցին բոլոր առումներով: Բավական է նշել, որ մեր դարպասապահ Պապին Թևոսյանը ոչ մի անգամ չմիջամտեց խաղին: Իսկ ահա մրցակցի դարպասի մոտ վտանգավոր պահերը բավականին շատ էին: Հանդիպման հաշիվը բացեց Արամ Լոռեցյանը: Շրջանցելով երկու պաշտպանների՝ մեր կիսապաշտպանը ներխուժեց տուգանային հրապարակ և սառնասրտորեն գնդակը դարպասապահի կողքով ուղարկեց հյուրերի դարպասը: Կարեն Սիմոնյանի թիմը խփած գոլից հետո սկսեց գործել ավելի արագ ու շատ շուտով Գևորգ Կարապետյանը կարողացավ օգտվել մրցակցի պաշտպանի ու դարպասապահի չհամաձայնվեցված գործողություններից ու հասնելով գնդակին երկրորդ անգամ գրավեց հյուրերի դարպասը: Իսկ առաջին կեսի վերջնամասում գոլի հեղինակ դարձավ Դավիթ Ասատրյանը: Ձախ եզրում ընդունելով գնդակը՝ Ասատրյանը մրցակցի պաշտպանների կողքով տեղափոխվեց դեպի կենտրոն, խաբս տվեց «Միկա»-2-ի կենտրոնական պաշտպանին ու դիպուկ հարվածով գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը:

 

Ընդմիջումից հետո երկու թիմերի կազմում էլ տեղի ունեցան փոփոխություններ, սակայն մեր թիմի առավելությունը անվիճելի էր: Ճիշտ է, նոր արդյունքի հասնել չհաջողվեց, սակայն հաղթանակը այն էլ խոշոր հաշվով միշտ էլ ուրախացնող է և հուսադրող: Ուրախացնող ու հուսադրող է նաև «Բանանց»-3-ի հարձակման գիծը, որը չորս անգամ գրավեց «Արարատ»-2-ի դարպասը: Բայց պաշտպանությունում թույլ տված բազմաթիվ սխալների պատճառով մեր երրորդ թիմը խփելով չորսը՝ բաց թողեց յոթը ու պարտվեց խոշոր հաշվով:

 

ProudEagles.com

 

տեքստ եւ լուսանկար «Բանանց» ՖԱ | Մամլո քարտուղարություն
Advertisements