Էդգար Մալաքյանը տեղափոխվեց «Բանանց»

Ֆուտբոլի Հայստանի ազգային հավաքականի թեկանածուներից մեկը՝ Էդգար Մալաքյանը, ով գործող պայմանագիր ունի չեխական «Վիկտորիա» թիմի հետ, առաջիկա մեկ տարվա ընթացքում հանդես կգա Երևանի «Բանանցի» կազմում: Հայկական և չեխական ակումբները համաձայնության են եկել, ըստ որի Մալաքյանը վարձավճարով հանդես կգա մեր ակումբում մեկ տարի ժամկետով, հետագայում տրանսֆերը գնելու հանարավորությամբ:

 malakyan

Հիշեցնենք, որ Էդգար Մալաքյանը Պլզենի «Վիկտորիա» տեղափոխվեց 2012 թվականին Երևանի «Փյունիկից»: Սակայն հայ ֆուտբոլիստին ամրապնդվել չեխական թիմի մեկնարկային կազմում չհաջողվեց: Վարձավճարով հանդես գալով նաև «Դինամո» Չեշսկե Բուդեյովիցե թիմում՝ հայ ֆուտբոլիստը ցանկություն հայտնեց վերադառնալ Հայաստան, և ահա նա դարձավ «Բանանցի» ֆուտբոլիստ:

 

Էդգար Մալաքայանը հանդես է եկել Հայաստանի ազգային և երիտասարդական հավաքականների կազմերում՝ անցկացնելով 27 հանդիպում երկու հավաքականներում: 22-ամյա ֆուտբոլիստը իր նորամուտը «Բանանցի» կազմում կարող է նշել օգոստոսի 17-ին, բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրի խաղում:

 «Բանանց» ՖԱ | Մամլո քարտուղարություն

Proud Eagles.com

լուսանկարը՝ ինտերնետ
Advertisements