«Բանանց» 0-0 «Արարատ»

Այսօր մեկնարկեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: Առաջին հանդիպումը տեղի ունեցավ Երեւանում, որտեղ «Բանանցը» հյուրընկալեց «Արարատին»:banants

Երկու թիմերը լրջորեն պատրաստվել եին այս հանդիպմանը եւ ընկալում եին միայն հաղթանակ: Սակայն 0-0 հաշիվը երեւի թե կարելի է համարել լավ արդյունք մեր ակումբի համար, քանզի այս հանդիպումը ցույց տվեց, որ «Բանանցում» պակասում է թիմային խաղ, բայց դա հասկանալի է քանի որ մեր ակումբում կան նորեկներ:

Առաջին խաղակեսում «Արարատը» ավելի լավ եր նայվում եւ ուներ խաղային առավելություն: Երկրորդ խաղակեսը անցավ ավելի հավասար պայքարում:

Նորեկներից հարկ է նշել պաշտպան Ֆոֆանա Սեկոի վստահ խաղը եւ մեքսիկացի Կառլո Լարան ակտիվությունը:

Մեկնարկային հանդիպման համար մեր ակումբը բավականին վստահ խաղ ցուցադրեց:

Բարձրագույն խմբի | 1-ին տուր

«Բանանց» 0-0 «Արարատ»

Բանանց — Արթուր Թորոյան, Արտաշես Առաքելյան, Հովհաննես Համարձումյան, Գագիկ Դաղբաշյան, Ֆոֆանա Սեկու, Արտակ Եդիգարյան(67`Վաչիկ Եղիազարյան), Նարեկ Դավթյան(77`Դավիթ Սուջյան), Նարեկ Գյոզալյան, Անդրանիկ Քոչարյան (52`Գևորգ Կարապետյան), Կառլո Ստեֆանո Ռոդրիգես:

Պահեստայիններ — Պապին Թևոսյան, Դավիթ Ասատրյան, Կարեն Հարությունյան,  Խաչատուր Ավետիսյան,

ProudEagles.com

լուսանկարը՝ armsport.am
Advertisements