Առաջին խաղում պարտություն

cxinval

Երևանի «Բանանցը» Հուլիսի 24-ին ընկերական հանդիպում անցկացրեց Ցխինվալի «Սպարտակի» հետ:Բնականաբար այս խաղում արդյունքը առաջնային կարևորություն չուներ: Մեր թիմը երկու խաղակեսերում երկու տարբեր կազմերով հանդես եկավ: Այսպես, թիմի գլխավոր մարզիչ Ժոլտ Հոռնյակը հնարավորություն տվեց խաղադաշտում հանդես գալու համարյա բոլոր ֆուտբոլիստներին: Ի դեպ նշենք, որ «Բանանցը» առաջին կեսում անհամեմատ լավ խաղաց և մրցակցի դարպասը գրավելու մի քանի շավ հնարավորություն ուներ:

Երկրորդ կեսում ավելի լավ խաղացին հյուրերը, և ի տարբերություն մեր ֆուտբոլիստների, «Սպարտակին» հաջողվեց մեկ անգամ հասնել հաջողության ու հաղթանակ տանել նվազագույն հաշվով:

Խաղացողների փորձարկումները մեր թիմում դեռևս կշարունակվեն, և հուլիսի 28-ին «Բանանցը» երկրորդ խաղը կանցկացնի մրցաշրջանի մեկնարկից առաջ` այս անգամ մրցելով Թբիլիսիի «Սասկո» թիմի հետ:

«Բանանց»:Արթուր Թորոյան, Հովհաննես Համբարձումյան, Արտաշես Առաքելյան, Ադիդեջի Ադեյինգա,Նարեկ Դավթյան, Արմեն Թահմազյան, Լևոն Կոնոպլյով, Վալտեր Պողոսյան, Ռումյան Հովսեփյան, Արտակ Եդիգարյան, Ստեֆանո Լարա

«Բանանց» ՖԱ

Մամլո քարտուղարություն

ProudEagles.com

Advertisements