Բանանցը հրաժարվեց լեգեոներներից

peԲարձրագույն խմբի առաջնության ավարտից անմիջապես հետո «Բանանցի» կազմում տեղի ունեցան որոշակի փոփոխություններ:

Ակումբը հրաժարվեց թիմի ուկրաինացի երկու ֆուտբոլիստների և դարպասապահների բուլղարացի մարզիչ Նիկոլայ Դոնևի հետ հետագա համագործակցությունից:  Նիկոլայ Դոնևը փոքր ընդմիջումով «Բանանցում» աշխատեց երեք տարի, և նրա աշխատանքը ունեցավ իր արդյունքները: Սակայն ներկայիս իրավիճակում թիմն արդեն նպատակահարմար չգտավ բուլղարացի մասնագետի հետ նոր պայմանագրի ստորագրումը:

Ինչ վերաբերում է Պավել Գրիշչենկոյին և Ռոման Դեբելկոյին, ապա այս ֆուտբոլիստնրը վարձավճարով սկսեցին հանդես գալ թիմի կազմում այս տարվա հունվարից: Սակայն նրանց ներկայությունը մեր թիմի կազմում ցանկալի արդյունքներ չտվեց, և նրանց հետ նույնպես ակումբը չի երկարաձգել պայմանագիրը, և վերը նշված լեգեոներները  հեռացան «Բանանցից»:

ProudEagles.com

տեքստը`  <<Բանանաց>> Մամլո քարտուղարություն

Advertisements