Բաց նամակ Օլեգ Մկրտչյանին

rsp-3QaO_GQՀարգարժան Օլեգ Մկրտչյան մենք` “Proud Eagles” երկրպագուների  ակումբը ձեզ ենք դիմում ողջ հայ ֆուտբոլասերների և ՖԱ “Բանանցի” երկրպագուների անունից:Բավականին ժամանակ աշխատելով պ-ն Իսրաելյանի հետ,տեսնելով նրա սերն ու անձնազոհ նվիրվածությունը ՖԱ  “Բանանցին” խնդրում ենք,

Մերժել Սարգիս Իսրաելյանի հրաժարական դիմումն և հորդորել շարունակել աշխատանքը ՖԱ  “Բանանցում”:

Պ-ն Մկրտչյան չնայած,որ պ-ն Իսրաելյանն իրեն է մեղադրում մեր ակումբի գրանցած անհաջող խաղաշրջանի համար,սակայն հավաստիացնում ենք ձեզ,որ դա այդպես չէ:Յուրաքանչյուրս ունենք մեր մեղքի բաժինը ստեղծված իրավիճակի մեջ:Այդ պատճառով ևս մեկ անգամ խնդում ենք ձեր ընկալունակությունն ու աջակցությունը:Մենք ցանկանում ենք մեր “Ընտանիքի” գլուխ տեսնել պ-ն Իսրաելյանին և նրա հետ շարունակել աշխատանքը:Հավաստիացնում ենք,որ կարճ ժամանակում պ-ն Իսրաելյանի հետ միասին դուրս կգանք ստեղծված իրավիճակից:Ակընկալում ենք ձեր օգնությունը և խնդում ենք չմերժել:

Հարգանքներով` “Proud Eagles” («Բանանց» ՖԱ)

ProudEagles.com

Advertisements