«Բանանցը» եզրափակեց աղյուսակը

ararat.araqelyan

Բարձրագույն խմբի առաջնության վերջին տուրը դեռևս հույս էր ներշնչում մեր թիմին իր տեղն ուժեղագույնների շարքում պահպանելու համար: Սակայն «ՈՒլիսի» հետ խաղում, այդ հույսը մարում էր ժամանակի սպառվելու հետ մեկտեղ: Նախ նշենք, որ որակազրկված Հովհաննես Համբարձումյանի և Սարգիր Կարապետյանի բացակայությունը անմիջականորեն ազդեց մեր թիմի խաղի վրա: Հանդիպման սկզբնամասում մեր ֆուտբոլիստները որոշակի առավելություն ունեին մրցակցի նկատմամբ, սակայն գրոհի եզրափակող «Բանանցի» կազմում պարզապես չկա: Խաղի 26-րդ րոպեին Արարատ Առաքելյանը տուգանային հարվածի խաղարկումից հետո մոտ էր հաջողությանը, սակայն նրա գլխով հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Մերոնք շարունակում էին ուղղիներ փնտրել դեպի մրցակցի դարպասը, սակայն հարձակման գծում անատամ խաղը մեր թիմի արդյունավետությունը զրոյական թողեց: Իսկ մրցակիցն օգտվելով մեր խաղացողների սխալից` մինջև ընդմիջում մեզ թողեցին հետպանդողի դերում: Թենգիզ Ուգրեկելիձեյի գլխով հարվածից հետո մեր դարպասապահ Արթուր Թորոյանի անհաջող հետ մղումից հետո  վրա հասած Մկրտիչ Նալբանդյանը բացեց հաշիվը:

Երկրորդ խաղակեսում մեր տղաները պարզապես ուժասպառ էին եղել ու մարզիչների կողմից կատարված փոփոխություններն էլ ոչ մի օգուտ չբերեցին «Բանանցին»: Իսկ ահա «ՈՒլիսի» կազմում փոխարինման դուրս եկած Արսեն Բալաբեկյանը երկու անգամ շատ մոտ էր հաւջողությանը: ՈՒ հյուրերի հարձակվողը երկրորդ փորձը վարպետոորեն օգտագործելով` գնդակն ուղարկեց «Բանանցի» դարպասը: Պարտություն 0:2 հաշվով, որը վերջակետ դրեց մեր թիմի անհաջողակ ելույթներին բարձրագույն խմբի 21-րդ առաջնությունում: Արդեն անկախ «Փյունիկ» — «Արարատ» հանդիպումից, մեր թիմը եզրափակեց մրցաշարային աղյուսակը:

 ProudEagles.com

տեքստ ՝ «Բանանց» ՖԱ  | Մամլո քարտուղարություն
լուսանկարը՝ totalfootball.am
Advertisements