«Բանանց-2»-ը ավարտեց մրցաշրջանը

601949_609092822435941_344605740_nԱռաջին խմբի մրցաշարը հատեց վերջնագիծը: Ժամանակից շուտ առաջին տեղը և բարձրագույն խմբի ուղեգիր ապահովել էր «Ալաշկերտը»: Հենց այս թիմի հետ խաղում էլ առաջնությունը ավարտեց «Բանանց-2»-ը: Առաջին խաղակեսում մեր ֆուտբոլիստները մի փոքր կաշկանդված էին գործում: Առավելությունը հյուրերի կողմն էր: Գրոհներից մեկ ժամանակ էլ մեր թիմի տուգանային հրապարակում մրցավարները ձեռքով խաղ արձանգրեցին ու «Բանանց-2»-ի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված: Վարդան Պետրոսյանի հարվածը նշակետից մեր դարպասապահ Գրիգոր Մակարյանը հետ մղեց, սակայն «Ալաշկերտի» հարձակվողը երկրորդ հարվածով բացեց հաշիվը: Բաց թողած գոլից հետո խաղը հավասարվեց, սակայն հարձակման վերջնամասում մեր խաղացողներին չէր հաջողվում արդյունքի հասնել:

Նույն սցենարով էլ ընթացավ երկրորդ խաղակեսը, որի ընթացքում Միհրան Մանասյանը դիպուկ հարվածով կրկնապատկեց «Ալաշկերտի» առավելությունն ու ապահովեց հյուրերի հաղթանակը` 2:0 հաշվով:

Այսպիսով «Բանանց-2»-ը վաստակելով 54 միավոր մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականը:

ProudEagles.com

տեքստ՝ «Բանանց» ՖԱ, Մամլո քարտուղարություն

լուսանկարը` armsport.am

Advertisements