Արթուր Թորոյան. «Ամեն ինչ կանենք, որ առաջ անցնենք «Արարատից»

«Բանանց» — «Միկա»(2:1) հանդիպումից հետո Արթուր Թորոյանը հայտնեց իր կարծիքը: 

«Շատ լարված, դժվար խաղ էր, շատ ուրախ եմ, որ վերջում հաղթեցինք: Շատ գոլային պահեր էին ստեղծում մեր խաղացողները, ուղղակի վերջնական արդյունք չէր ստացվում, բայց փառք Աստծո երկու գնդակը ստացվեց:

toroyan11 մետրանոց հարվածի ուղղությունը ես գուշակել էի, պարզապես Սեմյոնը շատ լավ հարվածեց դեպի անկյուն և չկարողացա այն ետ մղել»:

Խոսելով թիմի այս տարվա անհաջողությունների մասին՝ Արթուրն առանձնացրեց հատկապես «Փյունիկ»-ի և «Միկա»-ի դեմ հանդիպումները և նշեց, որ լուրջ խնդիրներ չկային, պարզապես, թիմի խաղը չստացվեց: Նա նաև հույս հայտնեց, որ «Բանանց»-ը ընթացիկ առաջնությունում առաջ կանցնի «Արարատ»-ից.

«Տեսնենք ինչպես կստացվի, մենք ամեն ինչ կանենք, որ առաջ անցնենք «Արարատից»:

Գնահատելով հակառակորդի այսօրվա խաղը Արթուրը նշեց, որ «Միկա»-ն այս հանդիպմանը սովորականից թույլ խաղաց:

 

Տեքստ եւ լուսանկար՝ totalfootball.am

ProudEagles.com

Advertisements