Մրցավարը որակազրկվել է

Ինչպես տեղեկացրել ենք, «Բանանց» ՖԱ-ն բողոք էր ներկայացրել ՀՖՖ «Բանանց» — «Գանձասար» հանդիպման մրցավարության հետ կապված: Բանն այն է, որ խաղի 84-րդ րոպեին խաղի մրցավար Արման Ղուշչյանը «Գանձասարի» դարպասին ակնհայտ 11 մետրանոց հարված նշանակելու փոխարեն, երկրորդ դեղին քարտ ցույց տալով խաղադաշտից հեռացրեց Հովհաննես Համբարձումյանին:

ՀՖՖ մրցավարական կոմիտեն քննարկելով խաղային այս դրվագը և հաշվի առնելով խաղի տեսուչ Արշակ Կնյազյանի կողմից մրցավարի անբավարար գնահատականը  հինգ խաղով որակազրկել է մրցավար Արման Ղուշչյանին և երեք խաղով մրցավարի օգնական Գևորգ Շախկալդյանին: Միևնույն ժամանակ «Բանանցի» ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանի ստացած երկրորդ դեղին և հետևաբար նաև կարմիր քարտերը չեղյալ են համարվել:

 

ProudEagles.com

 

տեքստ՝ «Բանանց» ՖԱ,Մամլո քարտուղարություն
Advertisements