Վլադիմիր Պյատենկո. «Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր դրական բաներ տեսնել խաղում»

pyatenko2

«Բանանցի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն հետևյալ կարծիքը հայտնեց Հայաստանի առաջնության 37-րդ տուրի խաղում «Փյունիկին» պարտվելուց հետո:

— Դժվար է շատ խոսել, հաշիվն այնպիսին է, որ ամբողջովին պարտվել ենք: Խաղասկզբում նման սխալներից հետո դժվար է բեկել խաղի ընթացքը: Միայն հոգեպես շատ ուժեղ թիմերը կարող են բեկել այսպիսի մեկնարկ ունեցող խաղերի ընթացքը, իսկ այսօր մենք այդպիսի թիմ չենք:

— Նախորդ խաղում դրական պահեր տեսաք թիմի խաղում: Այսօր կա՞ր նման բան:

— Այսօրվա խաղում ո՛չ պաշտպանությունում և ոչ էլ հարձակման գծում նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր դրական պահեր տեսնել:

— Արարատ Առաքելյանի հետ ի՞նչ էր:

— Վաղը նա կհետազոտվի ու ամեն ինչ պարզ կլինի:

— Նու՞յն վնասվածքն էր, ինչ նա ստացել էր նախորդ խաղում:

— Ոչ, սա բոլորովին այլ վնասվածք է:

— Զգացվու՞մ էր նրա բացակայությունը:

— Իհարկե զգացվում էր: Նա հիմնական պաշտպան է և արդեն երկրորդ խաղում ստիպված փոխարինում ենք նրան:

 

ProudEagles.com

Տեքստ`totalfootball.am
Advertisements