Վստահեք ձեզ այնպես`ինչպես մենք…

Banants-Shirak_11Անցած տուրերում ՖԱ Բանանցը ևս գրանցել էր անհաջողությեւններ,սակայն տածելով մեծ հավատ տղաների նկատմամբ որոշեցինք մի փոքր էլ սպասել,

34-րդ տուրում Բանանցը Արարատի հետ գրանցեց ոչ ոքի` 0-0,

35-րդ տուր` Բանանց -ՈՒլիս դարձյալ 0-0:

Շարունակական պարտությնների հետ համեմատած` ոչ ոքին մխիթարանք էր հանդիսանում,սակայն

 

36-րդ տուրում իրադարձություններն այլ ընդացք ստացան:Փյունիկը սեփական հարկի տակ հյուրընկալել էր Բանանցին` անձամբ ինձ համար զարմանալի էր նախ մեկնարկային կազմը,ահա այն`

Ստեփան Ղազարյան, Արտաշես Առաքելյան, Գագիկ Դաղբաշյան, Արարատ Առաքելյան, Հովհաննես Համբարձումյան, Նարեկ Գյոզալյան, Պավլո Գրիշչենկո, Դավիթ Սուջյան, Էդուարդ Ավագյան, Սարգիս Կարապետյան, Գևորգ Կարապետյան:

ՊահեստայիններԱրթուր Թորոյան,Արամ Շախնազարյան, Նաիրի Մինասյան, Կարեն Հարությունյան, Վալտեր Պողոսյան,
Ռոման Դեբելկո, Անդրանիկ Քոչարյան:

Ինձ զարմացրեց Ստեփան Ղազարյանի մեկնարկային կազմում լինելը,մեզ հայտնի տվյալներով Արթուր Թորոյանն չունի վնասվածք,հետևաբար պատճառ չկար մեկնարկային կազմ դնել Ստեփան Ղազարյանին:

Ստեղծված իրավիճակին գումարվեց նաև անհասկանալի մեկնարկային կազմը,իսպառ բացակայում էր պաշտպանությունը ի վերջո բանը հասավ նրան,որ արդեն  խաղի 84-րդ րոպեում Բանանցը պարտվում էր 4-0 հաշվով և չկարողացան իրացնել նույնիսկ 11 մետրանոցը…Անհավատալի էր,կարող եմ վստահ ասել,որ սա Բանանցի երբևէ ունեցած ամենավատ խաղն էր չնայած որ կային տղաներ,որ բավականաչափ լավ դրսևորվեցին:Բոլորին հաճելիորեն զարմացրեց 32-րդ րոպին փոխարինման մտած Նաիրի Մինասյանը,ով բավականին արդյունավետ խաղ ցուցադրեց որոշակի տեմպ տալով խաղին:Լավ խաղ ցուցադրեցին նաև Հովհաննես Համբարձումյանը և Նարեկ Գյոզալյանը:Բավականին արդյունավետ էր Կարեն Հարությունյանի խաղը,բայց նրան տրված ժամանակը շատ քիչ էր որևէ արդյունք գրանցելու համար:Շատ է զգացվում Արամ Շախնազարյանի բացակայությունը,ով չնայած արդեն ապաքինվել է,բայց շարունակում է մնալ պահեստայինների նստարանին:Դրական պահեր կային,բայց  բացասականնը գերակշռում էր,կարծում եմ սա արդեն իսկապես չափից շատ էր ՖԱ Բանանցի համար:

Բացակայող պաշտպանությանը գումարվել էր ՎԱՏ դարպասապահը,տղաների ցրված խաղը և մինջև երբ?
Դեռ ինչքան եք <<ՑՐՎԱԾ>> խաղալու?

Ինչքան եք անինքնավստահություն դրսևորելու?
Չէ որ բոլորդ էլ յուրովի  լավ ֆուտբոլիստներ եք ուրեմն ինչու չեք խաղում ձեզ վայել խաղ, Ինչու եք հուսալքութան գիրկն ընկել ու ձեզ ՊԱՐՏՎԱԾ համարել:ՈՒզում եմ հասկանաք վերջապես`Դուք չեք պարտվել,ամենը դեռ նոր է սկսվում` ՍԹԱՓՎԵՔ և սկսեք վստահել ինքներդ ձեզ,վստահել այնպես`ինչպես մենք ենք ձեզ վստահում:
Դուք կարող եք անել նույնիսկ անհնարինը և դուք դա բազմիցս ապացուցել եք:
Բավական է ինչքան պարտվեցիք,ժամանակն է,որ բոլորին իրենց տեղը ցույց տալ:
Զարթնեք….

ProudEagles.com
Նյութն ըստ Թինա Մխիթարյանի
Advertisements