Ապրիլի 13-ին Հայաստանի առաջնության 37-րդ տուրում «Փյունիկը» սեփական հարկի տակ առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ:
«Փյունիկը» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Բանանցի» դարպասը:
Առաջին գոլը տանտերերը խփեցին 4-րդ րոպեին իսկ 2 րոպե անց Ստեփան Ղազարյանը ցանցից հանեց 2-րդ գնդակը: Եվս երկու գնդակ «Բանանցը» ընդունեց իր դարպասը երկրորդ խաղակեսում:
Այս խաղում «Բանանցը»չկարողացան գրավել մրցակցի դարպասը նույնիկս 11 մետրանոց հարվածով: Հովհաննես Համբարձումյանի հարվածը նշակետից հետ մղեց դարպասապահը:
Հարկ է նշել որ Արարատ Առաքելյանը ընդմիջումից հետո դաշտ դուրս չեկավ, քանի որ վնասվածք ստացավ:
Այսպիսով մեր ակումբը կրկին պարտվում է եւ կրկին գոլ չի խփում: «Բանանցը» հոգեպես շատ ծանր վիճակում է գտնվում:
Այս հանդիպումից հետո «Բանանցը» մնում է 8-րդ հորիզոնականում եւ մյուս հանդիպումը կանցկացնի «Գանձասարի» դեմ ապրիլի 20-ին:
«Փյունիկ» 4-0 «Բանանց»
Երևան, Ֆուտբոլի Ակադեմիա
Մրցավար՝ Անդրանիկ Արսենյան
Գոլերը՝ Տարոն Ոսկանյան, 4, 50, Սարգիս Բալոյան, 6, Վիուլեն Այվազյան, 84
Փյունիկ — Գոռ Մանուկյան, Վասպուրակ Մինասյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան, Արման Հովհաննիսյան, Արթուր Յուսպաշյան, Արտակ Եդիգարյան, Կամո Հովհաննիսյան, Ղուկաս Պողոսյան, Գագիկ Պողոսյան, Սարգիս Բալոյան:
Պահեստայիններ — Ալբերտ Օհանյան, Գրիգոր Հովհաննիսյան, Նարեկ Ասլանյան, Դավիթ Մինասյան, Աշոտ Սարդարյան, Վարդան Բակալյան, Վիուլեն Այվազյան:
Բանանց — Ստեփան Ղազարյան, Արտաշես Առաքելյան, Գագիկ Դաղբաշյան, Արարատ Առաքելյան, Հովհաննես Համբարձումյան, Նարեկ Գյոզալյան, Պավլո Գրիշչենկո, Դավիթ Սուջյան, Էդուարդ Ավագյան, Սարգիս Կարապետյան, Գևորգ Կարապետյան:
Պահեստայիններ — Արթուր Թորոյան, Արամ Շախնազարյան, Նաիրի Մինասյան, Կարեն Հարությունյան, Վալտեր Պողոսյան, Ռոման Դեբելկո, Անդրանիկ Քոչարյան: