«Բանանց -2»-ը նահանջեց

Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի մրցաշարի հերթական տուրում «Բանանց -2»-ը արտագնա խաղում ուժերը չափեց «Արարատ -2»-ի հետ: Առաջ անցնելով` նշենք, որ այս հանդիպումը թերևս վատագույն խաղն էր, որը ցույց տվեցին մեր երկրորդ թիմի ֆուտբոլիստները: Ամբողջ խաղի ընթացքում մեր տղաները այդպես էլ լրջորեն չկարողացան սպառնալ մրցակցի դարպասին: Չկար արագություն, մեծ էր խոտանը փոխանցումների ժամանակ, իսկ միակ ցանկությամբ արդյունքի հասնել պարզապես հնարավոր չէ: Այս ամենին գումարած` մինչև ընդմիջում մերոնք մրցակցին հնարավորություն տվեցին առաջ անցնել հաշվի մեջ: Մի պահ թվաց, որ «Բանանց -2»-ը կարող է բեկել հանդիպման ընթացքը: Լրիվ ձախողելով առաջին խաղակեսը  մերոնք զարթնեցին ընդմիջումից հետո:

Banants-2

Փոփոխությունների միջոցով էլ մարզիչ Ռոման Սիմոնյանը փորձեց սրություն մտցնել խաղի մեջ: ՈՒ մերոնք իրականում տիրեցին նախաձեռնությանը, բայց ուշ որոշեցին ակտիվանալ ու արդեն չբավականացրեց խաղաժամանակը: Իսկ բոլոր փորձերը պատասխան գնդակը խփելու համար ավարտվեցին անարդյունք: Պարտվելով 0:1 հաշվով՝ «Բանանց -2»-ը մրցաշարային աղյուսակում երկրորդ տեղից նահանջեց հինգերորդ հորիզոնական, սակայն կորցրած միավորներով մեր թիմը դեռևս ընթանում է առաջատարների շարքերում: Իսկ հաջորդ տուրում «Բանանց -2»-ը մրցակցի հարկի տակ ՝ ապրիլի 8-ին խաղալու է «Շենգավիթի» հետ:

 

ProudEagles.com

տեքստ՝ «Բանանց» ՖԱ |Մամլո քարտուղարություն http://www.fcbanants.am
Advertisements