Վլադիմիր Պյատենկո.Մեզ մոտ հոգեբանական խնդիր կա

7145866401_75a47971ef_c

Ուլիս — Բանանց խաղից հետո (0:0) երկու թիմերի գլխավոր մարզիչները հետևյալն ասացին:

Կարեն Բարսեղյան «Ուլիս»

«Կարելի է ասել, որ հավասար խաղ էր: Առաջին խաղակեսում մենք այդքան էլ լավ տեսք չունեինք: Ցավոք սրտի գոլային պահերը չիրացրինք: Ամեն դեպքում աշխատանքը բավարար եմ գնահատում: Ես Բալաբեկյանից ընդհանրապես դժգոհություն չունեմ: Նրան փոխարինեցի, որպեսզի հարձակման գծում սրություն լինի»:

 

Վլադիմիր Պյատենկո «Բանանց»

«Հավասար խաղ էր: Մեզ համար յուրաքանչյուր միավոր կարևոր է: Մեզ մոտ հոգեբանական խնդիր կա: Իսկ ինչ վերաբերում է մրցակցին, ապա «Ուլիսը» լավ թիմ է, ունի մեծ պոտենցիալ: Վալտեր Պողոսյանը փոխարինվեց, քանի որ հոգնել էր»:

 

ProudEagles.com

տեթստ՝ totalfootball.am
Լուսանկարը՝ armsport.am
Advertisements