«Proud Eagles» ֆան ակումբը «Բանանցի» ֆուտբոլիստներին. ոչ մեկս անթերի չենք

Banants-Mika-02Հարգելիներս,ՖԱ «Բանանց»-ի տղաներ՝ երևի արդեն նկատել եք մեր աշխատանքը,նվիրվածությունն ու հավատը ձեր նկատմամբ:Դուք բոլորդ էլ թանկ և կարևոր եք մեզ համար՝մեր ապագայի հույսն եք,մենք տարբերություն չենք դնում և ոչ մեկիդ մեջ:Դուք բոլորդ էլ յուրովի առանձնահատկություն եք մեզ համար,հավատացե՛ք ես ձեզանից շատ եմ ուզում միայն լավը լսել ու գրել ձեր մասին,ասել եմ ու էլի եմ ասում՝ դուք բոլորդ էլ հրաշալի ֆուտբոլիստներ եք,հրաշալի մարդիկ ու արժանի սաներ ՖԱ Բանանցին:

Բայց եկեք համաձայնեք,որ ոչ մեկս անթերի չենք և թերություններն ուղղվում են միայն խորհուրդնեով ու նկատառումներով: Ձեր մասին արված ցանկացած նկատառում գործում է ձե՛ր իսկ օգտին,եթե նույնիսկ դրանք մի փոքր լարում են ձեզ:Սիրելիներս ես շատ հուզված եմ,չեմ ուզում անվանական շեշտել,սակայն կան տղաներ՝ ում կողմից նյութերիցս մեկն դիտվել է որպես պրովոկացիա կամ դարձել ընկճվելու առիթ,դուք ծանոթ եք թե՛ “Proud Eagles”-ի,թե՛ իմ գործունեությանը:

Քաջ գիտակցում եք,որ ցավում եմ յուրաքանչյուրիդ համար և միայն բարին կամենում,իսկ երբեմնի հնչող դժգոհության հետ կապ չունեմ,ես միայն մեկնաբանում եմ իրավիճակը:Պարզապես չեմ ցանկանում,որ երբեմնի հնչող նկատառումներն վերագրվեն իմ անձին և հանդիսանան պրովոկացիոն հարաբերությունների պատճառ: Կոչ եմ անում բոլորիդ իրավիճակն ճիշտ դատել ու մեղավորներ չփնտրել,իսկ արվող նկատառումներն օգտագործել հետագայում ճիշտ գործելու համար:Մենք ձեր կողքին ենք անկախ ամենից՝ թե ինչ է ասվում,թե դուք ոնց եք խաղում դուք մեզ համար լավագույնն եք:

Ակընկալում եմ բոլորիդ ընկալունակությունը և հուսով եմ,որ ոչ ոքի չեմ նեղացրել:Միշտ ձեզ հետ, ձեր Միշտ կողքին՝ Թինա Մ.Սիրով՝ “Proud Eagles”

ProudEagles.com

լուսանկարը՝ totalfootball.am
Advertisements