Սարգիս Իսրայելյան.Պարզապես այլընտրանք չկար

Ձմեռային արձակուրդների ընդացքում մեզ հուզող բազում հարցեր էին կուտակվել,դրանց պատասխաններն ստանալու համար որոշեցինք զրուցել պ-ն Իսրաելյանի հետ:

Sargis.israelyan2 “ProudEagles”ակումբի անդամ Թինա Մխիթարյանը հանդիպեց Ս. Իսրաելյանի հետ եւ հարցազրույց վերցրեց:

Պարոն Իսրաելյան «Բանանց»-ն ամբողջ Կիպրոսյան հավաքի ընդացքում անցկացրեց ընդհամենը 4 հանդիպում՝սրան ոչ մի արդարացում չկա,ընդհամենը ոչ պրոֆեսիոնալ մոտեցում:Ի՞նչ կասեք սրա մասին:

-Առաջին հավաքի ժամանակ պարզապես մեր ֆիզիկական պատրաստվածությունն թույլ էր,երկրորդի ժամանակ՝ մենք չորս խաղից անցկացրեցինք երեքը ինչն շատ նորմալ է,իսկ չորորդի ժամանակ մասնակցում էին բարձրագույն դիվիզոնի ակումբներ:

Ինչու՞ «Բանանաց»-ն որոշեց պայմանագիր կնքել անփորձ ու երիտասարդ Մետալուրգի խաղացողների հետ:Արդյո՞ք Մետալուրգ-2 ի ֆուտբոլիստներն ավելի հուսադրող ու որակյալ էին քան «Բանանց»-ի այն սաներն,որ ծառայության մեկնեցին:

-Նրանք լավը չեն,բայց վատն էլ չեն մեր խաղացողներից,պարզապես այլընտրանք չկար:Մեր ակումբի վիճակը չներեց բարձրակարգ լեգիոներներ բերելուն՝ մենք արեցինք ամեն ինչ,սակայն ապարդյուն:

Ինչու՞ ակումբը չի ձգտում պահել ֆուտբոլիստներին՝ ուղարկելով նրանգ ծառայության և ինչո՞ւ են ծառայության մեկնած տղաներին փոխարինում միջակ սկսնակներ:

-Ցավո՛ք,դա մեզանից կախված չէ:Դա կախված է հենց երեխաներից:Շատ բարդ հարց է,եթե տղաներն իրենք չձգտեն ու չանեն ամեն ինչ համապատասան հավաքական ընդգրկվելու համար՝ ապա մենք անզոր ենք:

-Պ-ն Իսրաելյան մենք կսահմանափակվենք միայն պ-ն Պյատենկոյի գալով,թե՞ մարզական շտաբը ևս կհամալրվի օտարազգի անձնակազմով:

 -Ո՛չ,մարզական շտաբը արդեն ձևավորված է:Փոփոխություններ չեն լինի:

 ՈՒ՞ր են այն բոլոր խոստումներն,որ տրվել էին նախորդ հանդիպմանը:Խոստացվել էր,որ ամենայն հավանականությամբ խաղացողները ակումբ կվերադառնան,բայց արդյունքում կորցրեցինք,ինչո՞ւ:

-Մենք անում ենք ամեն ինչ:Հովհաննես Սարաֆյանի հարցով դեռ զբաղվում ենք և եթե Աստծո հաջողությամբ ամենը մեր պլանավորածով լինի՝ նա շուտով կվերադառնա ասպարեզ,սակայն ցավո՛ք նույնն չեմ կարող ասել Ա. Եգանյանի համար,նրա հարցում մենք անզոր ենք:

 Ներկա պահին իրավիճակը ճգնաժամային է և տանում է նրան,որ «Բանանց»-ը հայտնվի 8-րդ տեղում:Եթե այդպես լինի ի՞նչ քայլեր կձեռնարկի ղեկավարությումը,որևէ ելք ունե՞նք այդ պարագայում:

-Ճգնաժա՞մ: Ճգնաժմը այն է,երբ մարդիկ անելանելի վիճակում են,իսկ մենք ձգտում ենք:Ես չեմ ուզում «ԵԹԵ»-ի մասին մտածել,ժամանակ չունեմ այդ մասին մտածելու համար:Միակ ելքն այն է,որ այս ամռանը պետք է մեծ ուշադրություն դարձնենք տարբեր լեգիոներներ ներգրավելու վրա:

Մեր համար շա՜տ կարևոր հարց.Ձեր կարծիքն ու տրամադրվածությնը <<Proud Eagles>>-ի վերաբերյալ,կայքի և արդյո՞ք հետևում եք մեզ մարզադաշտում:

-Շա՜տ լավ:Միանշանակ հետևում եմ և գիտե՞ք անկախ ամենից՝ կան երկրպագուներ,որ միշտ իմ կողքին են ինչի համար շա՜տ շնորհակալ եմ:Շեշտում եմ քանակը կարևոր չի կարևոր է,որ նման վիճակում շարունակում եք մեր կողքին մնալ:

 

Դուք միշտ շեշտում եք,որ «Բանանց»-ը մեկ ընտանիք է և հիմա մեր «ընտանիքից» բացակայում է մի շատ հաճելի անձնավորություն՝ Արամ Հակոբյանը:ինքս գրեթե միշտ նրան «Բանանց»-ի խաղերին տեսնելով,իմանալով նրա սերն ու նվիրվածությունը ՖԱ «Բանանց»-ի հանդեպ կարծում եմ,որ նա շատ կոգնի մեր թիմին:Ի՞նչ կասեք,մենք կարո՞ղ ենք երբևէ Ա. Հակոբյանին տեսնել «Բանանց»-ի մարզչական շտաբում:

-Հակոբյանը այժմ աշխատում է «Ալաշկերտ»-ի մարզչական շտաբում:Ինչպես արդեն նշեցի մեր մարզչական շտաբն արդեն կազմավորված է,մեզ մոտ գալով նա պետք է սկսի 0-ից,դրանով մենք կվնասենք նրան՝«Ալաշկերտ»-մ նա բարձր է կարծում եմ իմաստ չկա:Ներկայիս դրությամբ մենք պարզապես տեղ չունենք,բայց «Բանանց»-ի դռներն բաց են գրեթե  բոլորի առջև՝ Հակոբյանի առջև առավել ևս:Ազատ տեղ լինելու դեպքում,այո՛,նրան կարող եք տեսնել «Բանանց»-ում:

Քաջատեղյակ եմ,որ հետևում եք մեր ֆան կայքին և արդեն տեղյակ եք իմ նախագծ մասին՝ ուր հետևում եմ «Բանանց»-ի «Ծաղկող սերունդ»-ին,նրանցից են նաև Կարեն Հարությունյանն ու Արամ Շախնազարյանը,ովքեր վերջին 2 խաղերին ոչ միայն չեն մասնակցում այլև վերածվել են հանդիսատեսի:Ինչո՞ւ:

-Արամ Շախնազարյանն արողջական խնդիր ունի,բայց արդեն լավ է և վերսկսել է մարզումները,պարզապես մի փոքր ժամանակ է անհրաժեշտ:Արամն և՛ լավ երեխա է ,և՛ լավ ֆուտբոլիստ:

Կարեն Հարությունյանը շա՜տ մեծ ապգա ունեցող երեխա է,պարզապես դեռ պատրաստ չէ:Պատրաստ չէ այն առումով,որ չկա ֆունկցիոնալ պատրաստակամություն և առայժմ չի կարողանում իրեն ճիշտ մատուցել:Հարությունյանը օժտված է հրաշալի ֆուտբոլային տվյալներով և միանշանակ ընդհանուր նկատառման մեջ է:Բնական է,որ նա այն երեխաներից չէ՝ում կարող ես վերցնել ու դուրս թողնել:Վ. Պյատենկոն Կարենի հետ կապված մե՜ծ հույսեր ու պլաններ ունի:Ես չեմ կարծում,որ դա կարող է հոգեբանորեն կոտրել Հարությունյանին ամենը կարգին ու հսկողության տակ է:Միանշանակ Վ. Պյատենկոն շատ է հավանում Կ. Հարությունյանին և դրա վառ ապացույցը Կարենի Մ21-ում լինելն է:Այդ հարցը փակված է:

Հարգանքներս պ-ն Իսրաելյան մեկ անգամ շնորհակալ եմ ընդունելության,ինպես նաև հարցազրույցի համար:

ՈՒզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել՝ անկախ ակումբի վիճակից և մեր ժամանակավոր սակավատվությունից մենք մեր ընտանիքի կողքին ենք և ոչ մի պարագայում չենք լքի մեր տունն ու ընտանիքի անդամներին:

-Շնորհակալություն:

ProudEagles.com

Լուսանկարը՝ armsport.am

Advertisements