«Բանանց-2» -ը վերսկսեց հաղթանակով

Բարձրագույն խմբի վերսկսումից հետո մարտի 18-ին վերսկսվեց  նաև ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբի մրցաշարը:

Ըստ խաղացանկի, «Բանանց-2»-ը 28-րդ տուրի խաղը պետք է անցկացներ մրցակցի հարկի տակ «Իմպուլս-2»-ի հետ: Սակայն երկկողմանի համաձայնությամբ կողմերը մրցեցին «Բանանց» ՖԱ արհեստական խաղադաշտում, այսինքն արտագնա հանդիպումը մեր թիմը անցկացրեց սեփական հարկի տակ: Խաղի հենց մեկնարկում մեր ֆուտբոլիստներին հաջողվեց արագ առաջ անցնել հաշվի մեջ: Արդեն հինգերորդ րոպեին Գևորգ Կարապետյանը առաջ մղեց «Բանանց-2»-ին:

banants2Ստանալով առավելություն՝ մեր թիմը մինչև ընդմիջում կարող էր և զարգացնել ձեռք բերած հաջողությունը: Նպաստավոր դիրքերից վրիպեցին Էդուարդ Ավագյանը, Դավիթ Ասատրյանը, Գևորգ Կարապետյանը: Բայց ինչպես պարզվեց խաղի միակ գոլը գրանցվեց մինչև ընդմիջում: Չնայած նրան, որ երկրորդ խաղակեսում էլ թիմերը ոչ մեկ անգամ կարող էին ուղղում մտցնել հաշվի մեջ, դարպասի գրավում այլևս  չգրանցվեց: Երիտասարդ ֆուտբոլիստների մոտ պարզապես կատարողական վարետության պակաս էր նկատվում և այստեղից էլ գոլային պահերի օգտագործման շատ ցածր տոկոսը: Ինչևէ, 1:0 էլ է հաղթանակ, և վաստակելով՝  47 միավոր «Բանանց-2» -ը  շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում:

 

 ProudEagles.com

Լուսանկար եւ տեքստ՝ «Բանանց» ՖԱ, Մամլո քարտուղարություն
Advertisements