Վլադիմիր Պյատենկո . Շատ աշխատանք ունենք կատարելու

«Բանանց» — «Արարատ» խաղի հետո մեր թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն նշեց, որ նախորդ խաղի համեմատ «Բանանցի» գործողություններում առաջխաղացում կար, ֆուտբոլիստները անհամեմատ ավելի քիչ էին սխալվում, սակայն սխալների տոկոսը դեռ մեծ է, և այն բնականաբար խանգարում է թիմին հասնել ցանկալի արդյունքին:

pyatenkoՄեծ է խոտանը փոխանցումների ժամանակ և հատկապես բացակայում է սուր փոխանցումը գրոհի եզրափակիչ հատվածում. Ես կուզենայի ամեն ինչ շատ արագ շտկել, սակայն դրա համար ժամանակ է հարկավոր, իսկ մենք այդ ժամանակը չունենք: Հետևաբար, պետք է մարզումների ընթացքում շատ արագ կերպով ուղղենք մեր վրիպումները:

 

ProudEagles.com

տեքստ՝ «Բանանց» ՖԱ,Մամլո քարտուղարություն
Advertisements