Արարատ Եգանյան.Փայլուն ապագա կամ…

Նրա բարձրագույն խմբում հայտնվելուց հետո ժամանակ առ ժամանակ խոսվում էր նրա մասին,ամենից հաճախ շեշտը դնելով նրա ֆանտաստիկ արագության և չնայած երիտասարդ տարիքին՝արդեն իսկ դրսևորվող վարպետության վրա:Խաղաշրջանի հենց սկզբից նա բոլորի ուշադրությունն սևեռել էր իր կարողությունների վրա,որոնցով հաճախ գերազանցում էր փորձառուների:

Ես երկար հետևել եմ նրա խաղին և ինչպես ինձ՝այնպես էլ բոլոր երկրպագուներին հիացրել է նրա ճարպկությունն ու հաստատուն գործելու ունակությունը:Նրա մասին երկար եմ խոսելու,քանզի դեռ նոր հայտնաբերած՝ արդեն կորցնում ենք…

Ararat.eganyan

ԵՎ այսպես՝

Արարատ Եգանյան,ծնվել է 1994 թվականի փետրվարի 13-ին Երևանում:Ֆուտբոլով սկսել է զբաղվել 12 տարեկանից՝ նրա պրոֆեսիոնալ կարիերայի հիմք հանդիսացավ ՖԱ «Բանանց»-ը:Եգանյանն ակտիվ է դրսևորվել կարիերայի հենց սկզբից՝ ընդգրկվելով բոլոր տարիքային հավաքականներում՝ անցած տարեսկզբից սկսեց հանդես գալ բարձրագույն խմբում,բոլոր խաղերին Արարատի դրսևորած փայլուն ելույթները նրան անընդհատ ուշադրության կենտրոնում էին պահում:Ամեն խաղին յուրովի մոտեցում ունենալով նա հատկապես շատ տպավորիչ դրսևորվեց «Ալաշկերտ-Բանանց» խաղի ժամանակ՝ մեզ համար դա բացահայտիչ խաղ էր,նա վերջնականապես ապացուցեց բոլորիս իր նվիրվածությունն ու փայլուն ապագայի առկայությունը:Մենք նրա հետ մեծ հույսեր էինք կապում՝ պ-ն Իսրաելյանի հետ հանդիպման ժամանակ զրուցեցինք Եգանյանի մասին,նա նույնպես մեծ հույսերով ու խոստումնալից էր արտահայտվում նրա վերաբերյալ ու թվում էր,որ Արարատի հաջողություններն դեռ նոր են սկսվում,բայց…

«Բանանց»-ը չուներ լեգիոներներ և թույլ էր հատկապես հարձակման գծում,սակայն առաջին լիգայից բարձրագույն լիգա մտած երիտասարդներն բավականին խոստումնալից էին:

Նրանցից մեկն էլ Արարատ Եգանյանն էր,ով որոշ չափով թեթևացնում էր  հոգսը:Նա ունի հարձակվողին բնորոշ բոլոր հատկանիշները:Չնայած երբեք չլինելով լեգիոներների կողքին ՝ նա կարողացավ կատարելագործվել,իր մեջ ներկայացնելով ապագայի փայլուն աստղ:

eganyan

Սակայն ամենը փոխվեց՝ 2012 թվականի կեսից,«Բանանց»-ը հայտնվեց ծանր իրավիճակում:Թիմը սկսեց նահանջել՝գրանցելով ճգնաժամային արդյունքներ,մենք կորցրեցինք մի քանի հրաշալի ֆուտբոլիստի՝ բոլորիս կողմից «Սիրված» Ռաֆաել Նազարյանի շնորհիվ,ով հեռանալով թիմից վերջին անմոռանալի «Նվերն» մատուցեց ՖԱ «Բանանց»-ին՝ Դաշյանի թիմը լքելն ու Արարատ Եգանյանի ծարայության գնալը: Այդ լուրն ուղղակի անհասկանալի էր բոլորիս համար և համոզվելու համար որոշեցի զրուցել պ-ն Իսրաելյանի հետ և ի զարմանս իմ սպասելիքների՝ նա հայտնեց,որ Ա. Եգանյանը չի ընդգրկվել Մ21…

Դե,ո՛չ,սա բառացիորեն վերջին վատությունն էր Ռ. Նազարյանի կողմից,որ մատուցվեց և՛ ՖԱ «Բանանց»-ին և՛ ամբողջ ֆուտբոլասեր հանրությանը:

Եգանյանը կարճ ժամանակում հասցրել էր շահել բոլորի սերն ու ուշադրությունը:Հաճախ խաղերի ժամանակ լսում էի «ՓԱՅԼՈՒՆ ԱՊԱԳԱ ՈՒՆԻ» արտահայտությունը և իսկապես ինքս էլ դրանում համոզված էի,քանի որ նրա առաջին իսկ ելույթներից աչքի տակ էի վերցրել ու նա համառորեն ամեն խաղին ապացուցում էր թե՛ իմ,թե երկրպագուների տրամադրվածությունն ու վստահությունը:Նա «Բանանց»-ի ֆանտաստիկ եռյակից մեկն էր,ով արագություն և նոր շունչ էր հաղորդում խաղին ու կարևոր չէր դաշտում եղել է 5՝ թե ամբողջ 90 րոպե,երբեմն մտածում էինք թե հոգնել չունի:Մեր Եգանյանի հետ կապված հույսերն անհասկանալի հայտարարությամբ հոդս ցնդեցին:

«Հայոց բանակը» պառակտեց ՖԱ «Բանանց»-ի «Ֆանտաստիկ Եռյակը»:

Եգանյանի բանակում լինելը անընդունելի է ,եղած կորուստներն արդեն իսկ բավական էին «Բանանց»-ին,իսկ Եգանյանի նման խոստումնալից ֆուտբոլիստի տեղն իր տանն է՝ թիմի կողքին:Ինչպես բոլոր երկրպագուներն,այնպես էլ «Proud Eagles»-ը պահանջում ենք՝ վերադարձրե՛ք Եգանյանին տուն,նա պետք է ակումբին:Նա կարևոր է ՖԱ «Բանանց»-ի համար,մենք չենք հուսահատվել և ամենը դեռ առջևում է:Արարատը պե՛տք է լինի «Բանանց»-ում,կոչ եմ անում միանալ ու պայքարել:

Արարա՛տ բոլոր երկրպագուներն քեզ հետ են՝ կողքիդ վստահեցնում ենք,որ կանենք հնարավոր ու անհնարին ամեն ինչ՝ քեզ թիմ վերադարձնելու համար,քանզի դու դեռ շա՜տ ասելիք ունես «Բանանց»-ում:

Չհուսահատվե՛ս,մի փոքր էլ  ու «տանը» կլինես:

P.S.  Շուտով «տանը» կլինեն նրանք,ովքեր «Բանանց»-ի ապագան են և մենք այլևս ծաղկող սերունդ չենք կորցնի:

Պահանջում ենք՝ վերադարձրեք մեր ֆուտբոլիստներին «տուն»…

Նյութն ըստ Թինա Մխիթարյանի

Սիրով “Proud Eagles”

ProudEagles.com

լուսանկարներ՝ totalfootball.am
Advertisements