Վլադիմիր Պյատենկո.Թիմը կարող է ավելի լավ խաղալ

«Միկա»2-0«Բանանց» հանդիպումից հետո գլխավոր մարզիչ Վլադիմիր Պյատենկոն պատասխանեց լրագրողների հարցերին։

pyatenko

«Խաղին ներդրեցինք մեր ամբողջ ուժերը, սակայն չստացվեց։ Տղաներից ոչ մեկին չեմ կարող մեղադրել։ Նրանք լիարժեք ինքնանվիրեցին։ Գնդակին տիրել չհաջողվեց, մեր ջանքերը ապարդյուն անցան։

 Վստահ եմ, որ «Բանանցի» ներկայիս զբաղեցրած տեղը մրցաշարային աղյուսակում պատահականության արդյունք է. թիմը կարող է ավելի լավ խաղալ։ Այս ամենն ունի իր սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառները։
Ինչ վերաբերում է մեր թիմի դարպասապահ Ստեփան Ղազարյանի՝ խաղին չմասնակցելուն և նրա առողջական վիճակին, ապա ասեմ, որ նա վնասվածք ունի և մեր վերջին երկու հավաքներին չի մասնակցել։ Ղազարյանը կարող է շարք վերադառնալ երկու շաբաթից։

 

ProudEagles.com

տեքստ` armport.am

 

Advertisements