«Բանանցը» պարտվեց.Կրկին

«Ինչումն է կայանում տարբերությունը «Բանանցի» խաղը լեգիոներներով եւ արանց» — կարծես այս հարցը շատերնին է հետաքրքրում:

Պատասխան. «տարբերություն չկա»

8545864418_abfe4c373c

Այո, չկա ոչ մի տարբերություն թե ինչ հաշվով է պարտվում մեր ակումբը եթե «Բանանցի» կազմում ներկայումս հանդես են գալիս անփորձ լեգիոներներ, իսկ 2 ամսվա հավաքների ընթացքում ակումբը 4 հանդիպում է անցկացրել:
Չկա ոչ մի տարբերություն ինչ կարգի լեգիոներներ կգա մեր ակումբ, քանզի կարեւոր է սկսել փոփոխությունները ամենա արմատից: Հարկավոր է փոխել սպորտի հանդեպ վերաբերմունքը:
Մարտի 10-ին «Միկան» ունենալով իր կազմում մի շարք պատանի ֆուտբոլիստ ուղակի ապտակեց «Բանանցին»: Հաշիվը( 2-0) վկայում է դրան:

Մեկ խաղակեսի ընթացքում «Բանանցի» ֆուտբոլիստները կատարեցին 100-ից ավել սխալ փոխանցում եւ անչափ անգամ կորցրեցին գնդակը: Այսպիսի ֆուտբոլիստները իրավունք չունեն խաղալ «Բանանցում» իրենց տեխն է «Բանանց-2»ը:

Ուշքի եկեք տղաներ! Հերիքա «քուչի ֆուտբոլ» խաղալ!
8545863638_f6b9416cdaՀաջորդ հանդիպումը «Բանանցը» համար կլինի վճռական: Մարտի 16-ին մեր «Բանանցը» կմրցի «Արարատի» հետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ, 33-ՐԴ ՏՈՒՐ

«ՄԻԿԱ» (Երեւան) 2–0  «ԲԱՆԱՆՑ» (Երեւան)

Գոլեր՝ Սեմյոն ՄՈՒՐԱԴՅԱՆ (67, 81):

 Երեւան, «Միկա» մարզադաշտ: 500 հանդիսական: 

«ՄԻԿԱ». Արմեն ՖԻՇՅԱՆ, Վարդան ՄՈՎՍԻՍՅԱՆ (Աշոտ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, 71), ԱԼԵՔՍ Էնրիկե դա Սիլվա, Անդրանիկ ՈՍԿԱՆՅԱՆ, Գեւորգ ՊՈՂՈՍՅԱՆ, Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ, Արթուր ԱԴԱՄՅԱՆ (Սեմյոն ՄՈՒՐԱԴՅԱՆ, 57), Աղվան ՄԿՐՏՉՅԱՆ (Սարգիս ՇԱՀԻՆՅԱՆ, 67), Վարդգես ՍԱԹՈՒՄՅԱՆ, Ռաֆայել ՂԱԶԱՐՅԱՆ, Արեգ ԱԶԱՏՅԱՆ (Ալիկ ԱՌԱՔԵԼՅԱՆ, 86):

«ԲԱՆԱՆՑ». Նիկոլայ ՍԱՐԳՍՅԱՆ, Արտաշես ԱՌԱՔԵԼՅԱՆ, Գագիկ ԴԱՂԲԱՇՅԱՆ, Արարատ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Հովհաննես ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, Նարեկ ԳՅՈԶԱԼՅԱՆ, Պավլո ԳՐԻՇՉԵՆԿՈ, Սարգիս ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, Դավիթ ՍՈՒՋՅԱՆ (Էդվարդ ԱՎԱԳՅԱՆ, 73), Վալտեր ՊՈՂՈՍՅԱՆ (Գեւորգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, 82), Ռոման ԴԵԲԵԼԿՈ (Արման ԲԱՐՍԵՂՅԱՆ, 83):

Զգուշացում՝ Արտաշես ԱՌԱՔԵԼՅԱՆ (81):

ProudEagles.com

Լուսանկարները՝ armsport.am
Advertisements