Գագիկ Դաղբաշյան.Սիրով «Բանանցից»

Արդեն բավական ժամանակ է հետևում եմ «Բանանց» ՖԱ-ի անցուդարցին, ուշադություն դարձնում տղաներից յուրաքանչյուրի անհատական խաղին, ՝նույնիսկ հասցրել եմ ինձ համար ֆավորիտներ ընտրել: Ճիշտ է նրանց անունները հաճախակի չի շահարկվում՝ սակայն նրանք փայլում են իրնց դիրքում եվ հիացնում շատերին:

Ողջունում եմ բոլորին, բայց ահա նրանցից մեկին երբեք աչքից բաց չեմ թողել:Ինչպես ինձ, այնպես էլ երկրպագուներից շատերին նա հիացրել է իր հանգիստ ու դինամիկ խաղով:

Dagbashyan

Այսպես՝Չեմ ուզում այս ամենը կողմնապաշտություն կամ ֆանատիզմ թվա, բայց նա ամբողջ թիմից առանձնանում է իր յուրահատուկ խաղաոճով:Խաղացող՝ ով կարող է 20 րոպե պարզապես աջ ու ձախ քայլել ու երբ ամենաքիչն ես սպասում՝ ակտիվանալ ու միանալ խաղին այնպես, ասես խաղի մեջ էր մի ամբողջ ժամ:

Գագիկ Դաղբաշյան, ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 19-ին Երեվանում: Ֆուտբոլով սկսել է զբաղվել 12 տարեկանից՝ 2002-ից հանդես գալով Բանանցում:

Նրա կարիերայի հիմքը դրվել է հենց այս թիմում, որտեղից նա հրավեր ստացավ Մ18 այնուհետեվ Մ21 ազգային հավաքականներ և շարունակեց հանդես գալ Բանանցի հիմնական կազմում:

Անձամբ ինձ համար ֆուտբոլում պաշտպանի դիրքն գերակշռող է քանզի նա հանդիսանում է որոշ չափով դարպասապահ որոշ չափով էլ խաղի հուն:

Չնայած իր շարժունակ դիրքին նա բոլորին գրավում է իր հանգիստ,կշրադատված եվ ա՛մենակարեվորը նվիրվաց խաղով,միարժամանկ աչքի տակ պահելով ողջ խաղի ընդացքն ու դարպասը:  Թե’ մարդկային, թե’ խաղային որակներով լեցուն այս երիտասարդն այն քչերից է, ով վարում է ճիշտ սպորտային կյանք,չվնասելով ոչ իրեն ոչ թիմին:

dagbashԻնչպես ՖԱ «Բանանցում»՝այնպես էլ ՀՀ հավքականում Դաղբաշյանի դերն անասելի մեծ է, մենք բոլորս դա գիտեինք, բայց վերջին 4 խաղերի ակտիվությունն ստիպեց ամրապնդվել կարծիքներում և իհարկրե չեմ կարող չխոսել “Բանանց”-“Փյունիկ” խաղի մասին, որտեղ Դաղբաշյանն գերազանցեց երկրպագուների բոլոր սպասելիքները: Վարպետորեն դաշտի մի ծայրից շրջանցելով Փյունիկի բոլոր ֆուտբոլիստներին, ֆանտաստիկ փոխանցում կատարեց, ճիշտ է դարպասի գրավում չեղավ, բայց այդ հնարքն այն աստիճան ցնցեց բոլոր ներկաներին, որ ՖԱԲ- ի երկրպագուներն սկսեցին բղավել

«ՀԱԼԱԼԱ ԳԱԳՈՅԻՆ» արտահայտությունը:

Ես միանշանակ համաձայն եմ նրանց հետ, իսկապես՝ ԲՐԱՎՈ ԴԱՂԲԱՇՅԱՆ…

Ես համոզված եմ,որ այս երիտասարդը դեռ շատ ասելիք ունի ու մեծ ապագա, որով մենք կհպարտանանք:

Առաջ…

Նյութն ըստ Թինա Մխիթարյանի

Սիրով՝ “Proud Eagles”

Advertisements