Վլադիմիր Պյատենկոն գլխավորեց «Բանանցը»

Մրցաշրջանի վերսկսման նախապատրաստական փուլում «Բանանցի» կազմում մեծ փոփոխություններ չեղան: Սակայն արդեն առաջին հավաքին մեր թիմը սկսեց մարզել ուկրաինացի մասնագետ Վլադիմիր Պյատենկոն:

pyatenkoԵրկու հավաքներն էլ անցան 38 ամյա մարզչի գլխավորությամբ, ու մարզական պրոցեսի ժամանակ օգնում էին Ալբերտ Կովալյովը, Արթուր Ոսկանյանն ու Կարեն Սիմոնյանը:
Պարզ էր, որ Պյատենկոն է շարունակելու աշխատանքը «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնում, սակայն պաշտոնապես պայմանագիրը Վլադիմիր Պյատենկոյի, Ալբերտ Կովալյովը և «Բանանց» ֆուտբոլային ակումբը ստորագրեցին այսօր:

Ըստ պայմանագրի Վլադիմիր Պյատենկոն և Ալբերտ Կովալյովը «Բանանցում» աշխատելու են մինչև 2015 թվականի հունիս:
Վլադիմիր Պյատենկոն որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Տավրիա», «Շախտյոր» (Դոնեցկ), «Մետալիստ» և «Մետալուրգ» (Դոնեցկ) ակումբներում: Հանդես է եկել ՈՒկրաինայի երիտասարդական հավաքականում: Մարզչական աշխատանքի է անցել 2008 թվականից: Նախ աշխատել է որպես գլխավոր մարզչի օգնական, ապա որպես գլխավոր մարզիչ Դոնեցկի «Մետալուրգում»:

ProudEagles.com

տեքստ ՝ «Բանանց» ՖԱ
Մամլո քարտուղարություն

 

Advertisements