Ո՞վ է նա

Պրոֆեսիոնալ գործունեություն ծավալող ակումբները անցկացնում են հավաքներ, ընկերական հանդիպումներ եւ մի շարք ուրիշ գործողություններ,որոնք զարգացնում են ակումբը:
proudeagles.com

proudeagles.com

Մեր «Բանանցը» վերջին 2 ամսվա ըդացքում անցկացնում է 2-րդ արտասահմանյան հավաքը եւ փորձարկում նոր ֆուտբոլիստներին, քանզի ակումբի համար Ռաֆաել Նազարյանի ժառանգությունը շատ հետք թողեց «Բանանցի» վրա:

Մեր սիրելի ակումբի կողմից ձեռնարկվող ցանկացած դրական քայլ միայն ողջունելի է:Բայց…
«Բանանցն» հանդիսանալով պրոֆեսիոնալ ակումբ չի ցուցաբերում համապատասխան արդյունքներ:Ներկա պահին ակումբը գտնվում է Կիպրոսում, սակայն 13 օրվա մեջ՝ անցկացրել է 2 հանդիպում:

Այս փաստը ուղղակի անընդունելի է, քանզի ամեն տարի «Բանանցի» ուսումնամարզական հավաքները կրում են սիմվոլիկ բնույթ: Հարկավոր է հասկանալ,որ առանց ֆուտբոլ խաղալու «Բանանցը» դրական արդյունքների չի հասնի:
Այլ ակումբներն մեկ շաբաթում անցկացնում են այնքան հանդիպում,որքան «Բանանցն» 2 ամսում:
Հարգելի ղեկավարներ զբոսաշրջությունը լավ բան է,սակայն ֆուտբոլ է պետք խաղալ ալ ոչ թե…
 
 
 

ProudEagles.com

Advertisements