«Բանանց» 3-1 ««Նեա Սալամիս» (Կիպրոս)

Այսօր, Փետրվարի 18-ին, մեր «Բանանցը» անցկացրել է ստուգողական հանդիպում  Կիպրոսի բարձրագույն խումբը ներկայացնող(9-րդ հորիզոնական) «Նեա Սալամիս» թիմի հետ: Ամբողջ խաղն անցել է ակտիվ պայքարում, և 3:1 հաշվով հաղթել է «Բանանցը»:
Առաջին խաղակեսում թիմերը մեկական գնդակ են խփել: «Բանանցից» գոլի հեղինակ է դարձել Էդուարդ Ավագյանը: Ընդմիջումից հետո երևանյան ակումբի կազմում աչքի են ընկել Սարգիս Կարապետյանն ու փորձաշրջան անցնող լեգիոներԱլեքսը:
Հաջորդ հանդիպումը «Բանանցը» անցկացնելու է փետրվարի 25-ին:

ProudEagles.com

Advertisements