«Բանանցը» մեկնեց Կիպրոս

Երևանի «Բանանցը» փետրվարի 12-ին մեկնեց ուսումնամարզական երկրորդ հավաքն անցկացնելու նպատակով: Մեր թիմի նախապատրաստական վերջին փուլի վայրը նորից Կիպրոսն է: «Բանանցը»  այս հավաքի ընթացքում էլ բնականաբար ստուգողական հանդիպումներ է անցկացնելու, բացի այդ էլ փորձարկվելու են նոր ֆուտբոլիստներ: Թիմի կազմում հավաքին մեկնել է նաև պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, ով փորձաշրջան էր անցնում դոնեցկի «Մետալուրգի» կազմում:
 
Նախապես արդեն որոշված է, որ «Բանանցը»  ստուգողական հանդիպումներ է անցկացնելու փետրվարի  15-ին, 18-ին և 25-ին: Սակայն տեղում կարող են լինել նաև այլ տարբերակներ: Մեր թիմի առաջիկա հանդիպումների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: Հավելենք, որ թիմը Հայաստան է վերադառնալու փետրվարի 27-ին:
 
«Բանանց» ՖԱ
Մամլո ծառայություն
 

ProudEagles.com

Advertisements