«Բանանցը» պարտվեց Լեհաստանի չեմպիոնին

Կիպրոսում անցկացվող ուսումնամարզական հավաքի ընթացքում «Բանանցը» փետրվարի 2-ին մրցեց Լեհաստանի չեմպիոն «Շլենսկ» թիմի հետ : Հանդիպում ավարտվեց Լեհաստանի չեմպիոնի հաղթանակով՝ 3:0 հաշվով: Լեհ ֆուտբոլիստները խաղի ելքը վճռեցին առաջին կեսում, երկու անգամ գրավելով մեր թիմի դարպասը: Իսկ ընդմիջումից հետո «Բանանցի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն էլ իրացնելով մրցակիցը հաղթեց խոշոր հաշվով:
 
Այսպիսով «Բանանցը» ավարտեց իր առաջին հավաքը Կիպրոսում և վերադառնում է Հայաստան, որտեղ էլ մարզումները վերսկսելու է փետրվարի 7-ից:shlensk.games
 

«Շլենսկի» հետ խաղում «Բանանցը» հանդես եկավ հետևյալ կազմով — Արթուր Թորոյան, Գագիկ Դաղբաշյան, Արամ Շախնազարյան,Արարատ Առաքելյան, Արտաշես Առաքելյան, Սարգիս Կարապետյան, Դավիթ Սուջյան, Նարեկ Գյոզալյան, Նաիրի Մինասյան, Վալտեր Պողոսյան, Պավլո Գրիշչենկո: Փոխարինման դուրս ելան Նիկոլայ Սարգսյանը, Էդուարդ Ավագյանը և Կարեն Հարությունյանը:

 

ProudEagles.com

Նյութ: «Բանանց» ՖԱ ,Մամլո քարտուղարություն
Լուսանկարը՝ http://www.totalfootball.am

 

Advertisements