Ինչու «Բանանցը» անցկացրեց 2 հանդիպում

Երբոր առաջնությունում լինում է դադար, ակումբները անցկացնում են հավաքներ, որ փորձարկեն նոր ֆուտբոլիստներ եւ անցկացնեն հանդիպումներ արտասահմանյան եւ ոչ միայն ակումբների հետ:
 
Ինչպես հայտնի է «Բանանցը» վերջին ամսվա ընթացքում ունեցավ նոր մարզիչ եւ կորցրեց մBanants-Mika-02ի շարք խաղացողներ: Այսպիսով մեր ակումբը մեկնեց Կիպրոս որտեղ 2 շաբաթվա ընթացքում պետք է պատրաստվեր առաջնությունին նոր մարզիչի հետ,փորձարկեր նոր մարզիկներ եւ զարգացներ թիմային խաղը:
Սակայն ստացվեց այնպես,որ ակումբում անցան փորձաշրջան մոտ 3 ֆուտբոլիստ եւ ամենա կարեվորը ստացվում է որ «Բանանցը» կանցկացնի 2 հանդիպում մոտ 2 շաբաթվա ընթացքում:
 
Այս հարցը մեզ,երկրպագուներիս, շատ եր հետաքրքրում եւ մենք կապվեցինք ակումբի մամլո քարտուղարի հետ եւ նա մեզ հայտնեց, որ « մարզիչներնեն որոշում թե քանի հանդիպում կարող է անցկացնել թիմը եւ ներկա պահին կարեւոր է շատ ուշադրություն դարձնել ֆիզիկական պատրաստության վրա»:
Բացի դրանից մեզ հայտնեցին,որ «2-րդ հավաքի ժամանակ հանդիպումների թիվը ավելի շատ կլինի»
 
Ստացվում է, որ նոր մարզիչը կառուցում է նոր թիմ, որը ներկա պահին պատրաստ չէ հանդիպումներ անցկացնել?
 

ProudEagles.com

Լուսանկարը՝  totalfootball.am
Advertisements