Հովհաննես Սարաֆյան: “Բանանց”-ի ապագայի մի մասնիկ

“Բանանց” ՖԱ- ն լի է անակնկալներով: ինձ հատկապես գրավում է “Բանանց”-ի պատմությունն ու գործունեությունը: “Բանանց” ՖԱ-ին միշտ բաժին են հասնում թաքնված տաղանդներն: Անցած նյութում շեշտել էի,որ հասցրել եմ ինձ համար ֆավորիտներ ընտրել,սակայն անուններ չշեշտեցի:
Չնայած որ խոսվել էր նրանց ավելի շատ դաշտում լինելու հնարավորություն տալու մասին:Առայժմ կխոսեմ նրանցից մեկի մասին:
sarafyan2
Հովհաննես Սարաֆյան ծնվել է 1994 թ. Հունվարի 3-ին Աբովյան քաղաքում: Սպորտային կյանքն սկսել է վաղ մանկությունից՝՝զբաղվել ըմշամարտով այնուհետ լողով,սակայն իրեն գտել ֆուտբոլում: Մի որոշ ժամանակ խաղալով Աբոյանում՝ Հովհաննեսն որոշեց արաջ գնալ ու հասնել բարձրունքների,այդ նպատակով 2006-ին եկավ Երևան ու ընդունվեց “Բանանց”,որոշ ժամանակ պասիվ դրսևորման պատճառով նույնիսկ հերացման շեմին էր,բայց արդարացնելով բոլոր սպասելիքներն մնաց “Բանանց”-ում ու հանդես գալով առաջին լիգայում՝հանդիսացավ թիմի ավագ:Եվ վերջերս էլ ցուցադրած ակտիվ խաղի շնորհիվ սկսեց հանդես գալ բարձրագույն լիգայում՝ 17 համարով:
Չնայած քիչ ժամանակին ՝նա կարողանում է ճիշտ դրսևորվել և համոզել իր խաղով: Ծաղկող վարպետություն և ֆանտաստիկ արագություն ահա թե ինչն է ամենաշատը գրավում նրա խաղում: Այսպիսի դրսևորմամբ նա հաճախ կենտոնական հարձակվողի է հիշեցնում:Խաղացող՝ ում պարզապես պետք է ժամանակ իր ունակություններն ցույց տալու համար:
Հիմա ծառացած մեկ խնդիր կա,խնդիր որի պատճառով մենք կարող ենք կորցնել Հովհաննես Սարաֆյանին,ով 
կարող է դառնալ “Բանանց”-ի լավագույններից մեկը:Նման արագություն,տեմպ մի խոսքով խոստումնալից ապագայով երիտասարդի կարիերան վտանգի տակ է :
Սարաֆյանն կարճ ժամանակում հասցրեց ոչ միայն դրսևորվել,այլև ձեռք բերեց վստահություն,որն էլ պատճառ է հանդիսանում պայքարել այս տաղանդավոր երիտասարդին “Բանանց”-ում պահելու համար:
sarafyanՆրա ապագան վտանգի տակ է,եթե կան այս բոլոր տվյալներն ապա ինչն է ստիպում պ-ն Նազարյանին կործանման ուղարկել այդ երիտասարդին,ինչու խանգարել աճող սերունդին:

Հարցեր որոնք չունեն պատասխան եվ ես ամբողջ “Proud Eagles”-ի ու”Բանանց”-ի երկրպագուների անունից խնդրում եմ պ-ն Իսրաելյան,

-Պահե՛ք այն՝ ինչ կլուսավորի “Բանանց”-ի ապագան,Հովհաննեսն “Բանանց”-ի ապագայի մի մասնիկն է:

Մի՛ կործանեք երիտասարդի կարիերան,որն հետագայում կծառանա ձե՛ր իսկ խղճին:
Մի՛ զրկեք մեզ ծաղկող սերնդից:
-Հովհաննես դու մեզ պետք ես,մենք կպայքարենք քեզ համար…
Առաաա՛ջջջ… Չհուսահատվես:

Նյութն ըստ Թինա Մխիթարյանի
Սիրով “Proud Eagles”

Լուսանկարը՝ totalfootball.am
Advertisements