Արամ Հակոբյան: ներկա եմ “Բանանց”-ի գրեթե բոլոր խաղերին

 hakobyanՖԱ “Բանանց”-ը ստեղծման իսկ օրից աչքի է ընկել իր հաջող ֆուտբոլիստների ընտրությամբ:Սակայն նրանցից մեկը առանձնահատուկ էր “Բանանց”-ի համար:Արամ Հակոբյան ծնվել է 1979 թվականի օգոստոսի 15-ին եւ հանդես է եկել Հայաստանի, Ուկրաինաի եւ Ռուսաստանի մի շարք ակումբներում:

Բավական ժամանակ հանդես գալով ՖԱ “Բանանց”-ում՝ Ա. Հակոբյանն հասավ հաջողության գագաթնակետին,սակայն ինչ-ինչ պատճառներով Արամը հեռացավ ակումբից:Շուտով մենք նրան տեսանք ՖԱ “Ալաշկերտ”-ի կազմում:
Մեզ համար անընդունելի և անհասկանալի էր նրա հեռանալը և մենք միշտ տարբերակներ ենք փնտրել որոնցով հնարավոր կլինր Հակոբյանին տեսնել ՖԱ “Բանանց”-ի կողքին և այժմ այդ հնարավորությունը կա:Օգտվելով դրանից որոշեցի մի փոքր զրուզել Արամի հետ նրա առաջիկա պլանների մասին:
 
 
 
 
-Արամ որքա՞ն ժամանակ է հանդես ես գալիս ՖԱ “Ալաշկերտ”-ում:— 1 տարի:

— Բոլորիս էլ հայտնի է,որ ՖԱ “Բանանց”-ի բոլոր ժամանակների լավագույններից մեկն ես 

եղել եւ ձեռքբերումներ ունեցել:Մի փոքր կպատմե՞ս այդ մասին:

-Միանշանա՛կ:Լավագույն տարիներս անցկացրել եմ ՖԱ “Բանանց”-ում՝ հասնելով ամենաբարձր ադյունքների:Հաջողություններ գրանցելով թե՛ անհատական,թե՛թիմային խաղում,ինչպես նաև առաջին անգամ հաղթահարել «Ուեֆա»-ի գավաթի առաջին արգելքը:Շատ հաճելի հուշեր կան այդ ժամանակահատվածից…-Արամ դու տեղյակ ես ՖԱ “Բանանց”-ում տեղի ունեցող փոփոխություններից և քեզ հաճախ կարելի է տեսնել Բանանցի խաղերին,ինչն էլ վկայում է քո մինջ օրս հոգեպես “Բանանց”-ում լինելու մասին:Այդպե՞ս է:

 
-Միանշանակ:ես չեմ կարող անտարբեր լինել այդ ակումբի նկատմամբ:Այո՛ ներկա եմ “Բանանց”-ի գրեթե բոլոր խաղերին,ի հարկե ցավալի է տեսնել վերջերս “Բանանց”-ի գրանցաց անհաջողություններն,սակայն ես համոզված եմ,որ դա ժամանակաոր բնույթ է կրում:Համոզված եմ շուտով “Բանանց”-ը շատ մեծ հաջողությունների է հասնելու:Ցանկացած ակումբում կատարվող աշխատանք չի՛ կարող մնալ անարդյունք…Ես միշտ էլ ցավացել եմ «Բանանցի» համար:
-Արամ ես տեղյակ եմ,որ քեզ առաջարկել են աշխատել ՖԱ “Ալաշկերտ”-ի մարզչական կազմում:Այդպե՞ս է:

-Այո՛:Վնասվածքի պատճառով ստիպված եղա վերջնականապես հրաժարվել պրոֆեսիոնալ ֆուտբոլից,այլևս խաղալ չեմ

aram.hakobyan

կարող այդ իսկ պատճառով էլ անցել եմ մարզչական աշխատանքի ՖԱ “Ալաշկերտ”-ում:-Մենք միշտ էլ հիշում ենք բոլորին ու այն ամենը՝ ինչ վերաբերվում է ՖԱ “Բանանց”-ին:Դե ինչ հրաշալի է,մենք նույնպես շատ ուրախ կլինենք քեզ տեսնել “Բանանց”-ի շարքերում,որովհետև ֆուտբոլիստը պետք է լինի այն ակումբում՝ուր ապրում է հոգեպես:

-Ես ձեզ շնորհակալություն հայտնում,որ չեք մոռանում ակումբի պատմությունն ու խաղացողներին:Միայն հաղթանակներ եմ մաղթում ձեզ այս տարի:

-Քեզ նույնպես հաջողություն ենք մաղթում և հավատում,որ շուտով քեզ կտեսնենք «ՏԱՆԸ» ՖԱ “Բանանց”-ում…

Հարցազրուցը՝ Թինա Մխիթարյանի

Սիրով՝ “Proud Eagles”

29/01/2013 Երևան

ProudEagles.com

Advertisements